կարևոր
2397 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-25 18:34

Ս․ Գոգյան-Գ․ Թամրազյան առերեսումը շարունակվում է. կողմերը քննարկումը շարունակում են Մխիթար Հայրապետյանի աշխատասենյակում

Ս․ Գոգյան-Գ․ Թամրազյան առերեսումը շարունակվում է. կողմերը քննարկումը շարունակում են Մխիթար Հայրապետյանի աշխատասենյակում

Մոտ մեկ ժամ է, ԱԺ-ում մեկնարկել է Ազգային ժողովի Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդների եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նիստը, որն ի սկզբանե պիտի լիներ կեսօրին, սակայն վերջին պահին հետաձգվեց:

Օրակարգում մեկ հարց է՝ Սմբատ Գոգյանի հրաժարականը եւ նրա կողմից արված հայտարարությունները: Նիստին մասնակցում են ԲՈԿ նախկին նախագահը և փոխնախարար Գրիշա Թամրազյանը, վերջիններիս կոնֆլիկտի մասին մամուլը վերջերս հաճախ է գրում:

Նիստի սկզբում որոշում կայացվեց այն անցկացնել դռնփակ: Նիստից պարբերաբար դուրս եկող պատգամավորները փաստում են՝ այդ դեռ շատ երկար կտևի, թե որքան՝ իրենք էլ չգիտեն:

Նշենք, որ նիստն ընդմիջվեց՝ կողմերը քննարկումը շարունակելու գնացին Մխիթար Հայրապետյանի աշխատասենյակում: