980 դիտում, 2020.05.25 18:09

Սևանում 1 օրում 24 նոր դեպք է հայտնաբերվել. ամեն ինչ սկսվել է հուղարկավորությունից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սևանում 1 օրում 24 նոր դեպք է հայտնաբերվել. ամեն ինչ սկսվել է հուղարկավորությունից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դդմաշենում ապրիլի 22-ից մուտքուելք չկար. հուղարկվորությունը կորոնավիրուսի տարածման ալիք էր բարձրացրել՝ միանգամից վարակվել էր 80-ի ավելի մարդ:

Միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ մայիսի 13-ին Դդմաշենում սահմանափակումը հանվեց, բայց հուղարկավորությունից տարածված վարակի պատմությունը մարզում չավարտվեց: Մասնակիցներից մեկն էլ Սևանից է եղել, մայիսի 25-ից Սեւանի բոլոր 12 մուտքերը փակ են:

Մարզպետ Գնել Սանոսյանի խոսքով, վարակվածների գրեթե կեսը Սեւանի տարածաշրջանում են. «Հաշվի առնելով, որ նախորդ օրը Սեւանում գրանցվեց 24 նոր դեպք, նաեւ հաշվի առնելով, որ Սեւան քաղաքի հետ հարակից համայնքները բավական սերտ կապ ունեն, եւ հարակից համայնքներում է հաստատված դեպքերը շատ են, ուստի պարետատան, առողջապհության նախարարության հետ քննարկումների արդյունքում նման որոշում կայացվեց»,-նշել է Սանոսյանը:

Սա Գեղարքունիքի մարզում  համայնքը փակելու 3-րդ դեպքն է: Այդ նախկին սահմանափակումների արդյունքում վարակի տարածման տեմպը նվազեցնել հաջողվել է:

կիսվել նյութով -