386 դիտում, 2020.05.25 17:57

Ուժեղ քամու հետևանքով տուժել է Շիրակի մարզի Անի համայնքը

Ուժեղ քամու հետևանքով տուժել է Շիրակի մարզի Անի համայնքը

Մայիսի 25-ին գրանցված ուժեղ քամու հետևանքով տուժել են Շիրակի մարզի Անի համայնքի մի քանի բնակավայրեր։ Նախնական տվյալներով, վնասվել են Անի համայնքի Քարաբերդ բնակավայրի դպրոցի տանիքը, Գուսանագյուղի, Ձիթհանքովի, ինչպես նաև Բայանդուր համայնքի բնակելի մի շարք տների և օժանդակ կառույցների տանիքներ։ Այս մասին հայտնում են մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից;

Այս պահին Շիրակի մարզպետարանի պատասխանատուները, ԱԻՆ փրկարար ծառության Շիրակի մարզի փրկարարական վարչության աշխատակիցները աշխատանքներ են տանում ստացած ահազանգերին արձագանքելու և համայնքներին պատճառված վնասի չափերը հստակեցնելու ուղղությամբ։

Մարզի համայնքները քամուց վնասներ կրել էին նաև մայիսի  23-ին: Ըստ նախնական տվյալների, վնաս է կրել 18 համայնք, այդ թվում՝ Անի և Մարմաշեն խոշորացված համայնքների մի շարք բնակավայրեր։ Վնասվել են բնակելի տների և օժանդակ կառույցների տանիքներ, շրջվել են էլեկտրասյուներ, ծառեր են արմատախիլ եղել:

կիսվել նյութով -