23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
2020 թվականի մայիսի 21-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի աշխատակիցները՝ ՀՀ պարետի N 74 որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով ստուգումներ և մշտադիտարկումներ են իրականացրել Երևան երկաթուղային կայարանում՝ (Սասունցի Դավիթ կայարան) երկաթուղային տրանսպորտի գործունեության նկատմամբ, որի արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ։
Մասնավորապես՝ վագոններում հայտնաբերվել են առանց դիմակների և ձեռնոցների ուղևորներ, մինչև նստեցում չի կատարվել ուղևորների ջերմաչափում, որոշ վագոններում բացակայել է ախտահանիչ նյութերը։
Հայտնաբերված խախտումների մասով կայարանի տնօրինությանը տրվել է պարտադիր կատարման ցուցումներ՝ սեղմ ժամանակահատվածում վերը նշված խախտումները վերացնելու ուղղությամբ։
2020թ մայիսի 25-ին կատարված կրկնակի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ Տեսչական մարմնի կողմից հայտնաբերված խախտումները շտկվել են, բացառությամբ նրա, որ որոշ վագոններում կրկին բացակայել է ախտահանիչ նյութերը։ Տնօրինությունը նշված խախտումը պարտավորվել է վերացնել մեկ օրյա ժամանակահատվածում։
Հավելենք, որ մշտադիտարկման և ստուգման ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացվել է իրազեկման աշխատանքներ, տնօրինությանը տրամադրվել է համապատասխան ուղղեցույց՝ հետագա աշխատանքի ընթացքում ՀՀ պարետի որոշման պահանջները պարտադիր կատարելու վերաբերյալ։