438 դիտում, 2020.05.25 17:23

Ապօրինություն` Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցում․ ոստիկանության բացահայտումը

Մայիսի 12-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ սկսած 2016 թվականից` Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցի տնօրինությունը դպրոցի տեխնիկական ապարատում հրամանագրել է աշխատակիցների, որոնք փաստացի աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անվամբ դուրս են գրվել աշխատավարձեր եւ յուրացվել: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Վանաձորի 65-ամյա մի բնակիչ, որը միաժամանակ աշխատում է Վանաձորի Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոցում եւ կամերային նվագախմբում, 2015 թվականի սեպտեմբերից մեկ դրույքով հրամանագրվել է նաեւ Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցում:

Սակայն, այս պահին քննությանը հայտնի տվյալներով, ըստ աշխատանքային պայմանագրի` ամեն օր, ժամը 9-ից մինչեւ ժամը 18-ը, աշխատանքի չի ներկայացել, բայց նրա աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում բացակայությունները նշելու փոխարեն գրառումներ են կատարվել ներկա լինելու վերաբերյալ եւ 2015 թ. սեպտեմբերի մեկից մինչեւ 2020 թ. ապրիլ ամիսը վճարել մոտ 4 միլիոն դրամ:

Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

կիսվել նյութով -