348 դիտում, 2020.05.25 16:34

Միշուստինը կոչ է արել ռուսաստանցիներին առայժմ ձեռնպահ մնալ արտասահմանյան ուղևորություններից

Միշուստինը կոչ է արել ռուսաստանցիներին առայժմ ձեռնպահ մնալ արտասահմանյան ուղևորություններից

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կոչ է արել ռուսաստանցիներին ձեռնպահ մնալ արտասահմանյան ուղևորություններից: «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ վարչապետը հիշեցրել է՝ ԱՀԿ-ն դեռ հանգստավայրերում կարանտինի սահմանափակումները հանելու խորհուրդ չի տվել:

«Արտերկրներում համավարակով պայմանավորված իրավիճակը տարբեր է, ոչ ոք չի կարող երաշխավորել հանգստացողներին պաշտպանություն վարակից»,-ասել է վարչապետը:

Նա ընդգծել է, որ առավել անվտանգ է հանգիստն անցկացնել հայրենիքում: Վարչապետի խոսքով, բազմաթիվ երկրներում տնտեսության մեջ մեծ մասնաբաժին ունեն զբոսաշրջությունն ու դրա հետ կապված ոլորտները: Եվ որոշ երկրներ արդեն հայտարարում են սահմանափակումների մեղմացման մասին և բացել են հանգստավայրերը:

կիսվել նյութով -