12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Իրանական նավթային 5 լցանավերից առաջինը մտել է Վենեսուելայի տարածք: Իրանը մոտ 1.5 միլիոն բարել բենզին է ուղարկում Վենեսուելա: Չնայած ունենալով աշխարհում նավթային ամենամեծ պաշարները, Վենեսուելայում վառելիքի ճգնաժամ է առաջացել:
Միացյալ Նահանգները, որը պատժամիջոցներ է սահմանել 2 երկրիների նկատմամբ էլ, հայտարարել է, որ հետեւում է տանկերների շարժին: Թե՛ Իրանը, թե՛ Վենեսուելան կոչ են արել Վաշինգտոնին՝ չխառնվել: Իրանի նախագահ Հասան Ռոհանին ավելի վաղ զգուշացրել էր, որ պատասխան քայլեր կձեռնարկեն, եթե Միացյալ Նահանգները խնդիրներ ստեղծի: