388 դիտում, 2020.05.25 16:09

Ճապոնիան պլանավորում է զբոսաշրջիկներին փոխհատուցել ուղևորության արժեքի մի մասը

Ճապոնիան պլանավորում է զբոսաշրջիկներին փոխհատուցել ուղևորության արժեքի մի մասը

Ճապոնիայի իշխանությունները պլանավորում են փոխհատուցել զբոսաշրջիկների ուղևորության ծախսի մի մասը:

«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ Ճապոնիայում զբոսաշրջության հարցերով գործակալությունն առաջարկել է ոլորտին 12,5 մլրդ դոլար սուբսիդիա տրամադրելու նախագիծ: Նշվում է, որ այս միջոցները պետք է ծախսվեն զբոսաշրջիկներին գրավելու համար: Գաղափարի իրականացման մեկնարկը նախատեսված է հուլիսից: Նախագծի մանրամասներն առայժմ չեն հաղորդվում, սակայն «The Japan Times»-ը նշում է, որ առաջարկվում է փակել հյուրերի ծախսերը 50 տոկոսի չափով՝ կախված ուղևորության արժեքից:

Մասնագետները նշում են, որ այս փոխհատուցման մեխանիզմը կարող է ընդհանուր առմամբ նման լինել այն փաթեթին, որն առաջարկել էր Սիցիլիան նախորդ ամիս: Իտալական կղզու իշխանությունները հայտարարել էին, որ մտադիր են վճարել զբոսաշրջիկների ավիաուղևորության և հյուրանոցում մնալու ծախսերի մի մասը:

կիսվել նյութով -