410 դիտում, 2020.05.25 16:05

Տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացնում նախադպրոցական ուսումնական հաստատություններում

Տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացնում նախադպրոցական ուսումնական հաստատություններում

ՀՀ կրթության տեսչական մարմինը մայիսի 25-ից ՀՀ պարետի մայիսի 14-ի N 74 որոշման համաձայն, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության և վարչական շրջանների կրթության հարցերով զբաղվող ստորաբաժանումների պատասխանատուների հետ համատեղ, վերահսկողություն (մշտադիտարկում) է իրականացնում նախադպրոցական ուսումնական հաստատություններում։ ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատակիցներն այցելել են Կենտրոն, Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների 12 ՀՈԱԿ-ներ: Աջափնյակ վարչական շրջանի թիվ 37 մանկապարտեզում մշտադիտարկում չի իրականացվել, քանի որ այն չի գործել:

Մայիսի 25-ի ժամը 12․00-ին ստացված տեղեկատվության համաձայն, Երևանի 12 նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացված վերահսկողության (մշտադիտարկման) արդյունքում՝ ՀՀ պարետի 03.05.2020թ. «Անվտանգության կանոններ նախադպրոցական կրթության ոլորտի կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով» 12-րդ հավելվածում ներառված կանոնների պահպանման խախտումներ չեն արձանագրվել:

կիսվել նյութով -