516 դիտում, 2020.05.25 15:46

Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ զրույցում ընդգծել է համընդհանուր զինադադարի կարևորությունը

Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ զրույցում ընդգծել է համընդհանուր զինադադարի կարևորությունը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ։ Այս մասին Արարատ Միրզոյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Հեռախոսազրույց ունեցա ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ։

Խոսեցինք տարբեր երկրներում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կատարվող գործողությունների և համավարակի պայմաններում ԵԱՀԿ ԽՎ աշխատանքի վերաբերյալ։

Ընդգծեցի համավարակի պայմաններում համընդհանուր զինադադարի կարևորությունը, հիշատակեցի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համապատասխան կոչը։ Նշեցի, որ ի հեճուկս այդ ամենի՝ Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման փորձերը, ինչի վառ օրինակն էր օրեր առաջ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիայի փորձը»։