424 դիտում, 2020.05.25 15:42

Նախագահը հետմահու պարգևատրել է գրոսմայստեր Արսեն Եղիազարյանին

Նախագահը հետմահու պարգևատրել է գրոսմայստեր Արսեն Եղիազարյանին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արսեն Եղիազայանին պարգևատրելու մասին.

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Շախմատի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար միջազգային գրոսմայստեր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ Արսեն Արտաշի Եղիազարյանին հետմահու պարգևատրել Երախտագիտության մեդալով»,- ասված է նախագահի հրամանագրում: