670 դիտում, 2020.05.25 15:36

Հնդկաստանի ֆերմաներից մեկում հավերը կանաչ դեղնուցով ձվեր են ածում․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հնդկաստանի ֆերմաներից մեկում հավերը կանաչ դեղնուցով ձվեր են ածում․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Վերջերս համացանցում տարածված՝ մուգ կանաչ դեղնուցով հավի ձվի լուսանկարները մեծ իրարանցման պատճառ են դարձել։ Դրանք տարակուսանք են առաջացրել ինչպես անասնաբույժների, այնպես էլ հասարակության շրջանում։ Այս մասին հայտնում է Oddity Central-ը:

 Թռչնաբուծությամբ զբաղվող Հնդկաստանի բնակիչ, ֆերմեր Աք Շիհաբուդհենը պատմել է, որ իր տնային թռչուններից մի քանիսն ածում են   կանաչ  դեղնուցով ձու։ Դա ապացուցելու համար երիտասարդ ֆերմերը նույնիսկ տեսանյութ է հրապարակել, որտեղ ինքն է կոտրում ձուն եւ ցույց է տալիս մուգ կանաչ դեղնուցը:

Շիհաբուդհենի խոսքով՝ այս ամենն իր համար զարմանալի է: Անասնաբույժները ևս չեն կարողանում բացատրություն տալ դեղնուցի տարօրինակ գունափոխմանը:

«Ինն ամիս առաջ էր, երբ մենք առաջին անգամ նման կանաչ դեղնուցով հավի ձու նկատեցինք մեր փոքրիկ թռչնաֆաբրիկայում։ Սկզբում մենք ապշած էինք և չօգտագործեցինք այն։ Սակայն այդ հավի ածած բոլոր ձվերն այդպիսին էին, և մենք սկսեցինք ձվերը թխսի տակ դնել։ Այդ ձվերից դուրս եկած վեց ձագերից մի քանիսն արդեն սկսել են ածել, եւ այդ դեղնուցները նույնպես կանաչ են», - պատմել է  ֆերմերը։

Աքք Շիհաբուդհինն նշել է նաև, որ եւ ինքն ու ընտանիքը սկսել են կանաչ դեղնուցով ձվերն օգտագործել եւ տարօրինակ ախտանիշներ չեն ունեցել: Նա հավելել է, որ համը ոչնչով չի տարբերվում սովորական ձվերից։