386 դիտում, 2020.05.25 15:25

Իտալիայում լողավազաններն ու մարզասրահները վերսկսել են իրենց աշխատանքը

Իտալիայում լողավազաններն ու մարզասրահները վերսկսել են իրենց աշխատանքը

Իտալացիների համար մայիսի 25-ից կորոնավիրուսի հետ կապված որոշ սահմանափակումներ ևս մեղմվել են: Մասնավորապես, բացվել են լողավազաններն ու մարզասրահները: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նշված հաստատությունների աշխատանքները կվերսկսվեն գրեթե բոլոր շրջաններում, բացառությամբ մի քանիսի: Լոմբարդիայում սպորտային հաստատությունները կբացվեն մայիսի 31-ին, Բազիլիկատում՝ հունիսի 3-ին:

Քանի որ սահմանվել են հիգիենայի և սոցիալական հեռավորության խիստ կանոններ, հետևաբար այցելուները, գնալուց առաջ, պետք է նախապես գրանցվեն: Մարզումների համար կլինեն ժամային սահմանափակումներ, առավելագույնը սահմանվել է 1.5 ժամ: Խոշոր ֆիտնես-կենտրոններից մեկը, նախապես իրազեկելով իր այցելուներին, նշել էր՝ պահանջվում է, որ այցելունեը գան մարզական հագուստով: Պարապմունքներից հետո թույլատրվում է ցնցուղ ընդունել:  

կիսվել նյութով -