կարևոր
1639 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-25 15:13

Մի շարք զորամասերում իրականացվել են ստուգումներ

Մի շարք զորամասերում իրականացվել են ստուգումներ

ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության աշխատանքային խումբը հանկարծակի ստուգումներ է իրականացրել մի շարք զորամասերում:

Ստուգվել են օրվա վերակարգերի կազմակերպումը, անցագրային խստացված ռեժիմի պահպանումը, տարածքների և շինությունների սանիտարահիգիենիկ վիճակը: Աշխատանքային խումբը նաև հետևել է անվտան­գ­ության կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումների ընթացքին, տվել  համապատասխան ցուցումներ: