272 դիտում, 2020.05.25 15:05

Ախպրաձորում կհիմնանորոգվի խմելու ջրատարի արտաքին ցանցը

Ախպրաձորում կհիմնանորոգվի խմելու ջրատարի արտաքին ցանցը

Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղում «Ջինիշյան հիշատակի հիմնադրամ»-ի միջոցներով կհիմնանորոգվի 850 գծամետր երկարության ջրատարի արտաքին ցանցը եւ 1 աղբյուրակապ: 

Ինչպես տեղեկացրել է Ախպրաձոր համայնքի ղեկավար Լավրենդիկ Ղազարյանը, ծրագրի իրականացման համար հիմնադրամըներդնելու է 3 միլիոն դրամ, Ախպրաձորի համայնքապետարանը՝ 300 հազար դրամ: Եվս ծրագրի ընդհանուր արժեքի 20 տոկոսի չափով համայնքապետարանը ներդրում է կատարելու աշխատուժի տեսքով:

Ծրագրի իրականացման արդյունքում քանակապես ու որակապես կբարելավվի համայնքի ջրամատակարարումը: «Ախպրաձորի խմելու ջրատարի արտաքին ցանցը 850 գծամետր երկարությամբ կառուցված է 1960-ական թվականներին, ազբեստյա խողովակներով: Անմխիթար վիճակում է գտնվում նաեւ աղբյուրակապը: Այս ծրագրի արդյունքում ազբեստյա խողովակաշարը կփոխարինվի 63­ միլիմետրանոց մետաղապլաստե խողովակներով: Այսպիսով, համայնքի ջրամատակարումը կդառնա անվտանգ ու անկորուստ: Շինարարական աշխատանքները կսկսվեն եւ կավարտվեն այս տարվա ընթացքում»,-նշել է համայնքի ղեկավարը:

կիսվել նյութով -