24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղում «Ջինիշյան հիշատակի հիմնադրամ»-ի միջոցներով կհիմնանորոգվի 850 գծամետր երկարության ջրատարի արտաքին ցանցը եւ 1 աղբյուրակապ:
Ինչպես տեղեկացրել է Ախպրաձոր համայնքի ղեկավար Լավրենդիկ Ղազարյանը, ծրագրի իրականացման համար հիմնադրամըներդնելու է 3 միլիոն դրամ, Ախպրաձորի համայնքապետարանը՝ 300 հազար դրամ: Եվս ծրագրի ընդհանուր արժեքի 20 տոկոսի չափով համայնքապետարանը ներդրում է կատարելու աշխատուժի տեսքով:
Ծրագրի իրականացման արդյունքում քանակապես ու որակապես կբարելավվի համայնքի ջրամատակարարումը: «Ախպրաձորի խմելու ջրատարի արտաքին ցանցը 850 գծամետր երկարությամբ կառուցված է 1960-ական թվականներին, ազբեստյա խողովակներով: Անմխիթար վիճակում է գտնվում նաեւ աղբյուրակապը: Այս ծրագրի արդյունքում ազբեստյա խողովակաշարը կփոխարինվի 63 միլիմետրանոց մետաղապլաստե խողովակներով: Այսպիսով, համայնքի ջրամատակարումը կդառնա անվտանգ ու անկորուստ: Շինարարական աշխատանքները կսկսվեն եւ կավարտվեն այս տարվա ընթացքում»,-նշել է համայնքի ղեկավարը: