կարևոր
1744 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-25 14:18

Մեծ Բրիտանիայի ընդդիմությունը պնդում է, որ վարչապետի խորհրդականը խախտել է համազգային կարանտինի ռեժիմը

Մեծ Բրիտանիայի ընդդիմությունը պնդում է, որ վարչապետի խորհրդականը խախտել է համազգային կարանտինի ռեժիմը

Մեծ Բրիտանիայում նոր թափ է ստանում վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավոր խորհրդականի շուրջ սկանդալը: Դոմինիկ Քամինգսին մեղադրում են շաբաթներ առաջ համազգային կարանտինի ռեժիմը խախտելու համար:

Նշվում է, որ չնայած կորոնավիրուսի ախտանշաններ ունենալուն՝ Քամինգսը եւ նրա կինը Լոնդոնից ավելի քան 400 կիլոմետր ճանապարհ են անցել՝ այցելելով հարազատներին:

Բրիտանիայի ընդդիմությունը պահանջում է պաշտոնյայի հրաժարականը: Վարչապետ Բորիս Ջոնսոնը, սակայն, լիակատար աջակցություն է հայտնել իր խորհրդականին՝ պնդելով, որ նա այլընտարնք չի ունեցել. քանի որ Քամինգսն ու նրա կինը պետք է ինքնամեկուսանային, երեխային խնամելու խնդիր է առաջացել: