28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Չեռնոգորիան հաջողությամբ հաղթահարել է կորոնավիրուսը։ Երկրում չկան վարակվածներ։
«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է երկրի նախագահ Միլո Ջուկանովիչը։
Հանրային առողջության ինստիտուտը տեղեկացրել է, որ վերջին 68 օրվա մեջ առաջին անգամ երկրում վարակի նոր դեպք չի գրանցվել, իսկ բոլոր վարակվածները բուժվել են։
«Չեռնոգորիան հաջողությամբ հաղթահարել է կորոնավիրոիսը, այլևս հիվանդներ չկան, մարդկանց կյանքի համար պայքարի այս փուլն ավարտված է», -«Թվիրթեր»-ում գրառում է կատարել նախագահը։ Նա նշել է, որ դրան հնարավոր եղավ հասնել պետական մարմինների ու հասարակության բարձր պատասխանատվության շնորհիվ։
Չեռնոգորիայում վարակվել էր 324 մարդ, որից 9 ը մահացել էին։