300 դիտում, 2020.05.25 13:34

Գեղարքունիքի մարզում կատարվել է 22 հազար 641 հեկտար գարնանացան

Գեղարքունիքի մարզում կատարվել է 22 հազար 641 հեկտար գարնանացան

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում մայիսի 23-ի դրությամբ կատարվել է 22 հազար 500 հեկտար գարնանացան:

Ինչպես տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի վարիչ Մարտին Պետրոսյանը, 10 հազար 170 հեկտար կազմել են գարնացանան գարու, 380 հեկտար՝ գարնանացան ցորենի, 50 հեկտար՝ հնդկացորենի, 100 հեկտար՝ այլ հասաբույսերի, 41 հեկտար՝ տեխնիկական մշակաբույսերի, 7 500 հեկտար՝ կարտոֆիլի, 4 400 հեկտար՝ կերային մշակաբույսերի ցանքերը: «Ցածրադիր գոտիներում գարնանացանը հիմնականում ավարտված է, այժմ այն աստիճանաբար տեղափոխվում է բարձրադիր գոտիներ: Վերջին օրերին գարնանացանի ընթացքին խանգարում է անկայուն եղանակը: Գարնանացանը կարող է ավարտվել հունիսի առաջին տասնօրյակի ընթացքում: Որոշակիորեն կավելանան կարտոֆիլի, հացահատիկի, բանջարբոստանային այլ մշակաբույսերի ցանքերը»,-նշեց Մարտին Պետրոսյանը:

կիսվել նյութով -