կարևոր
1758 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-25 13:17

Քննչական կոմիտեն անհարկի շահարկել է համայնքի ղեկավարի անունը. Քաջարանի համայնքապետարան

Քննչական կոմիտեն անհարկի շահարկել է համայնքի ղեկավարի անունը. Քաջարանի համայնքապետարան

Քաջարանի համայնքապետարանը պնդում է, որ ՀՀ քննչական կոմիտեն երեկ անհարկի շահարկել է համայնքի ղեկավարի անունը։

«Երեկ Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որում անահարկի շահարկվում էր Քաջարանի համայնքապետարանի և համայնքապետ Մանվել Փարամազյանի անունը։

Կոչ ենք անում զերծ մնալ անհարկի հայտարարություններից՝ կապված Քաջարանի համայնքապետարանի և համայնքապետի անվան հետ և խստորեն պահպանել անմեղության կանխավարկածը՝ որպես բացարձակ իրավունք։

Վերահաստատելով երեկվա մեր հայտարարության մեջ արտահայտված դիրքորոշումները՝ հորդորում ենք տարատեսակ ԶԼՄ-ներին և անձանց զերծ մնալ քրեական գործերի վերաբերյալ սիրողական մակարդակի վերլուծություններ անելուց»,-ասված է համայնքապետարանի տարածած հաղոդագրության մեջ։