368 դիտում, 2020.05.25 12:59

Էդվարդ Նալբանդյանը համաձայնել է մասնակցել ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին

Էդվարդ Նալբանդյանը համաձայնել է մասնակցել ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին

ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովի հաջորդ հյուրը կլինի ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Վաղը կամ մյուս օրը կարևոր հանդիպում ունենք, Էդվարդ Նալբանդյանը տվել է իր համաձայնությունը։ Այս պահին տեխնիկական խնդիրներն են լուծվում», - ԱԺ-ում այս մասին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Ավելի վաղ Անդրանիկ Քոչարյանն ընդգծել էր, որ իրենք պատրաստ են տեսակապի միջոցով զրուցել Էդվարդ Նալբանդյանի հետ, քանի որ վերջինս այս պահին հանրապետությունում չի գտնվում։

կիսվել նյութով -