428 դիտում, 2020.05.25 12:30

ՌԴ֊ում 10 օր շարունակ կորոնավիրուսով վարակի նոր դեպքերի թիվը 10 հազարից պակաս է

ՌԴ֊ում 10 օր շարունակ կորոնավիրուսով վարակի նոր դեպքերի թիվը 10 հազարից պակաս է

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 946֊ով՝ ընդհանուր թիվը դառնալով 353 հազար 427։

Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները։ Այսպիսով, տասն օր շարունակ օրվա կտրվածքով կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի թիվը 10 հազարից չի ավելանում։ Վարակի դեպքերի օրվա աճը կազմել է 2,6 տոկոս, ինչպես նախորդ օրն էր։
Շտաբի տվյալներով կորոնավիրուսը հաղթահարած քաղաքացիների թիվը դարձել է 118 հազար 798։ Երեկ դուրս է գրվել 5 հազար 499 մարդ։ Վերջին մեկ օրում մահերի թիվն ավելացել է 92­֊ով՝ ընդհանուրը դառնալով 3 հազար 633։

կիսվել նյութով -