28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 946֊ով՝ ընդհանուր թիվը դառնալով 353 հազար 427։
Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները։ Այսպիսով, տասն օր շարունակ օրվա կտրվածքով կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի թիվը 10 հազարից չի ավելանում։ Վարակի դեպքերի օրվա աճը կազմել է 2,6 տոկոս, ինչպես նախորդ օրն էր։
Շտաբի տվյալներով կորոնավիրուսը հաղթահարած քաղաքացիների թիվը դարձել է 118 հազար 798։ Երեկ դուրս է գրվել 5 հազար 499 մարդ։ Վերջին մեկ օրում մահերի թիվն ավելացել է 92֊ով՝ ընդհանուրը դառնալով 3 հազար 633։