338 դիտում, 2020.05.25 12:08

Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում բախվել են «Mercedes-Benz»-ն ու «Opel Astra»-ն. կան վիրավորներ

Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում բախվել են «Mercedes-Benz»-ն ու «Opel Astra»-ն. կան վիրավորներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 25-ին, ժամը 00։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի եւ Վաղարշյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Տիգրան Ա․, ծնված 1994 թ․) եւ «Mercedes-Benz C180»  (վարորդ` Արմեն Մ., ծնված 1995 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենայի վարորդին եւ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորին (Նարեկ Ս., ծնված 1990 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները։

կիսվել նյութով -