24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ընդամենը մեկ նոր դեպք, հաղորդվում է stopcov.ge կայքում:
Այս ընթացքում հիվանդացածների ընդհանուր թիվը կազմում է 731: Իսկ ապաքինվածների թիվն աճել է 4-ով եւ հասել 526-ի: Մահացել է 12 մարդ:
Երեք քաղաքացիներ Վրաստան բուժման են բերվել այլ երկրներից:
Կարանտինի մեջ է 3 076 մարդ, ստացիոնարներում բժիշկների հսկողության ներքո՝ 326 մարդ: