270 դիտում, 2020.05.25 11:54

Էդուարդ Մարտիրոսյանը ազատման դիմում չի ներկայացրել․ «Տեղեկատվության ստուգման կենտրոն»

Էդուարդ Մարտիրոսյանը ազատման դիմում չի ներկայացրել․ «Տեղեկատվության ստուգման կենտրոն»

Լրատվամիջոցներն այսօր տեղեկություն էին տարածել, թե ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը մոտ մեկ շաբաթ է աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը, սակայն, մինչ օրս չի ստորագրվել:

Ըստ լրատվականի՝ ԱԱԾ տնօրենի դիմում գրելու պատճառը Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի` Էդուարդ Մարտիրոսյանի առաջին տեղակալ նշանակվելու փաստն է, ինչպես նաև՝ Նիկոլ Փաշինյանի՝ ուժային կառույցի աշխատանքներին միջամտելը։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում ԱԱԾ-ից հերքեցին լուրը՝ նշելով, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը աշխատանքից ազատման դիմում չի ներկայացրել և շարունակում է իր աշխատանքը։

«Տեղեկատվության ստուգման կենտրոն»

կիսվել նյութով -