կարևոր
1630 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-25 11:28

Մայիսի 22-24-ն ԱԻՆ-ը վարակազերծում է կատարել 3521 անգամ

ԱԻՆ-ը շարունակում է ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության մարզերում և Երևանում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Մայիսի 22-24-ը փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 3521 վարակազերծում, որից 2415-ը՝ մարզերում, 1106-ը՝ Երևանում։ Առավել մարդաշատ վայրերում վարակազերծում իրականացվում է մի քանի անգամ։

Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։