կարևոր
1588 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-25 11:16

Ճապոնիան չեղարկում է արտակարգ դրության ռեժիմը

Ճապոնիան չեղարկում է արտակարգ դրության ռեժիմը

Կորոնավիրուսով պայմանավորված՝ Ճապոնիայում իշխանություններն այլևս արտակարգ դրության ռեժիմի անհրաժեշտություն չեն տեսնում:

«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է տնտեսական վերականգնման հարցերով նախարար Յասուտոսի Նիսիմուրան: Սպասվում է, որ երեկոյան Ճապոնիայի վարչապետը պաշտոնապես կհայտարարի երկրում սահմանափակումների ռեժիմը չեղարկելու մասին:

«Գնահատականների նոր վերլուծության համաձայն, մենք եկանք այն եզրակացության, որ արտակարգ դրության ռեժիմը բոլոր վարչատարածքներում պահելու անհրաժեշտություն չկա, և քննարկում ենք այն չեղարկելու հարցը»,-ասել է նախարարը:

Ճապոնիայի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմը գործել է մեկ ու կես ամիս:

Ընդհանուր առմամբ, Ճապոնիայիում առկա է կորոնավիրուսի 16 հազարից ավելի վարակվածության դեպք, ավելի քան 800 մարդ մահացել է վարակի հետևանքով: