392 դիտում, 2020.05.25 10:26

Գազամատակարարման պլանային անջատումներ՝ Երևանում և մի քանի մարզում

Գազամատակարարման պլանային անջատումներ՝ Երևանում և մի քանի մարզում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 26-ին կդադարեցվի՝

ժամը 10.00-ից մինչև ժամը 17.30-ը Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 9-րդ փողոցի թիվ 62ա, 62բ, 62վ, 62դ և 3ա, 3բ բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը

ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մ.Ավետիսյան 2-րդ փողոցի թիվ 11, 13, 15, 17, 11ա, 13ա, 15ա, 17ա բազմաբնակարան շենքերի և հարակից առանձնատների, Մ.Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 4, 6, 8, 10, 4ա, 6ա, 8ա, 10ա, 1, 3, 5, 7, 9, 11, 13, 15, 17, 19, 21 բազմաբնակարան շենքերի և հարակից առանձնատների, Մ.Ավետիսյան 3-րդ փողոցի 2-րդ շենքի և հարակից առանձնատների, Մ.Ավետիսյան 1-ին փողոցի առանձնատների, Դրոյի փողոցի թիվ 15, 19, 21, 23, 21ա բազմաբնակարան շենքերի, Կ.Ուլնեցու փողոցի թիվ 51, 70/1, 72, 74, 76 բազմաբնակարան շենքերի, Պ.Սևակի փողոցի թիվ 13/1-ից մինչև 49 առանձնատների գազասպառողների գազամատակարարումը

ժամը 11.00-ից մինչև ժամը 17.00-ն Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի, Մուշ, Բուլվարային թաղամասերի, Շիրակացի փողոցի, Մարմաշենի խճուղուց մինչև Մնջոյան փողոց ընկած հատվածի, Քեթի գյուղի գազասպառողների, նշված տարածքներում գործող կազմակերպությունների գազամատակարարումը

ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն Արագածոտնի մարզի Թալին քաղաքի, Աշնակ, Թաթուլ, Ակունք, Իրինդ, Մաստարա, Շղարշիկ, Եղնիկ, Դավթաշեն, Կաթնաղբյուր, Դաշտադեմ գյուղերի, ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի, ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

կիսվել նյութով -