298 դիտում, 2020.05.25 09:37

3,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել վրաց-ռուսական սահմանի մոտակայքում

3,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել վրաց-ռուսական սահմանի մոտակայքում

Այսօր առավոտյան 3,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել վրաց-ռուսական սահմանի մոտակայքում: Այս մասին հաղորդում է Sputnik Georgia-ն՝ վկայակոչելով Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնին:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 06:06-ին Զեմո Հալածանի գյուղի մոտ՝ Դեդոպլիսցկարոյի շրջանային կենտրոնից 39 կմ հեռավորության վրա:

Էպիկենտրոնը գտնվել է 36 կմ խորության վրա։

Հաղորդվում է, որ զոհեր և ավերածություններ չեն եղել:

կիսվել նյութով -