356 դիտում, 2020.05.25 09:22

Այսօր մայիսի 25-ն է․ օրվա պատմական նշանակությունը

Այսօր մայիսի 25-ն է․ օրվա պատմական նշանակությունը

Մայիսի 25, տարվա 145-րդ (նահանջ տարիներին՝ 146-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 220 օր։

1810 թ. – Արգենտինան անկախացավ Իսպանիայից։

1869 թ. – Մոցարտի «Դոն Ժուան» օպերայի բեմադրությունով բացվեց Վիեննայի պետական օպերայի շենքը։

1941 թ. – ծնվել է Օլեգ Դալը, կինոյի և թատրոնի ռուս սիրված դերասան (մահ. 1981 թ.)։

1953 թ. – ԱՄՆ-ն իր պատմության մեջ առաջին ու միակ անգամ կատարեց ատոմային հրետանու փորձարկում։

1963 թ. – Ադիս Աբեբայում ստեղծվեց Աֆրիկյան միասնության կազմակերպությունը, որը 2002 թ. վերանվանվեց Աֆրիկյան Միություն: ՄԱԿ-ը այս օրը հռչակել է որպես Աֆրիկայի ազատագրման օր։

2003 թ. – տեղի ունեցան Հայաստանի Ազգային ժողովի 3-րդ գումարման ընտրությունները։

2010 թ. – Դիփ Փարփլ բրիտանական ռոք-խումբը համերգ տվեց Երևանում։

կիսվել նյութով -