302 դիտում, 2020.05.25 09:13

Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 25-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց, իսկ Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհը բաց է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։

կիսվել նյութով -