498 դիտում, 2020.05.24 22:41

Բռնություն գործադրած ոստիկաններն արդեն պետք է հարցաքննված լինեին, դրա փոխարեն զորք են ուղարկում Երևանից․ Ռուբեն Մելիքյան

Բռնություն գործադրած ոստիկաններն արդեն պետք է հարցաքննված լինեին, դրա փոխարեն զորք են ուղարկում Երևանից․ Ռուբեն Մելիքյան

Ինչպե՞ս է հնարավոր տեսնել կոնկրետ փաստացի ապացույցներ, որ ոստիկանությունում մարդիկ են խոշտանգվում, ու որպես արձագանք՝ զորք ուղարկել դրա դեմ բողոքողներին «ողջունելու» համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Հիմա արդեն պետք է այդ մարդկանց հետ առնչված բոլոր ոստիկանները միմյանցից մեկուսացված ու հարցաքննված լինեին (որ չհասցնեն պայմանավորվել)։ Դրա փոխարեն մարդկանց դեմ ավտոբուսներով զորք են ուղարկում Երևանից։ «Հանցավոր ռեժիմը» էլ ուրիշ ո՞նց է լինում։ Պոզով-պոչո՞վ»,-գրել է նա։

կիսվել նյութով -