820 դիտում, 2020.05.24 22:31

Փաշինյանական կեղծիքներն այլևս որևէ ազդեցություն չեն ունենում. իր երբեմնի ու նույնիսկ ներկա հետևորդներն ամեն բան հրաշալի հասկանում են. Արսեն Բաբայան

Փաշինյանական կեղծիքներն այլևս որևէ ազդեցություն չեն ունենում. իր երբեմնի ու նույնիսկ ներկա հետևորդներն ամեն բան հրաշալի հասկանում են. Արսեն Բաբայան

Փաշինյանը կեռասի ծառից իջավ և անմիջապես սեփական օրաթերթի կայքում ակնարկներ հրապարակեց: Այդ ակնարկներում Փաշինյան Նիկոլը չխնայելով սեփական ոչ առողջ երևեկայությունը հրապարակել է բազմաթիվ անհեթեթություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի գրասենյակի ղեկավար Արսեն Բաբայանը։

«Այս պահին դրանցից միայն մեկին կանդրադառնամ, թե իբր Արթուր Վանեցյանը Միքայել Մինասյանի տեսաուղերձի հաջորդ օրը կրկնել է Մինասյանի միտքը:

Նիկոլ Փաշինյանին անձամբ, և իր հետևորդներին հիշեցնում եմ (թեև նա երբեք չէր մոռացել), որ Արթուր Վանեցյանը դեռևս հունվարին էր հորդորել քաղաքական իշխանությանը՝ արագ հեռացնել Փաշինյանին ու իրենց թիմից նոր և գոնե մի փոքր խելամիտ վարչապետ ընտրել:

Միքայել Մինասյանի տեսաուղերձին հաջորդող օրը Ա.Վանեցյանի twitter-յան հրապարակումը հենց հունվարի իր հայտարարության տրամաբանական շարունակությունն էր։ Տեսնելով կորոնավիրուսի տարածման սարսափելի աճը և կանխատեսելով իրավիճակի էլ ավելի վատացում, ինչպես նաև քաղաքաքական իշխանության ծանրացող վիճակն ու դասեր չքաղելու պրակտիկան, չեմ բացառում, որ շուտով, որպես տրամաբանական հաջորդ շարունակություն, Վանեցյանը խոսի արդեն ամբողջ ԱԺ-ն րոպե առաջ տուն ուղարկելու անհրաժեշտության մասին։

Փաշինյանական կեղծիքներն այլևս որևէ ազդեցություն չեն ունենում: Իր երբեմնի ու նույնիսկ ներկա հետևորդներն այլևս առաջվա միամիտները չեն և ամեն բան հրաշալի հասկանում են:

Պարոն Փաշինյան, եկել է վեշերը հավաքելու և բնակարան վերադառնալու ժամանակը։ Որքան շուտ, այնքան հեշտ հենց Ձեզ համար»,-գրել է Բաբայանը։