1372 դիտում, 2020.05.24 22:07

Երեխան կարմիր գիծ է այ իդիոտներ, Կապանում ցուցարարների հանդեպ չփորձեք ուժ կիրառել. Նաիրա Զոհրաբյան

Երեխան կարմիր գիծ է այ իդիոտներ, Կապանում ցուցարարների հանդեպ չփորձեք ուժ կիրառել. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Երեխան կարմիր գիծ է այ իդիոտներ

Իսկ Կապանում ցուցարարների հանդեպ չփորձեք ուժ կիրառել

Նախօրեին ինչ-որ անհասկանալի մարդաբանական տեսակներ հարձակվել ու հայհոյել են փաստաբան Տիգրան Աթանեսյանի կնոջն ու անչափահաս երեխաներին, փորձել են խցկվել տուն ու էդ իդիոտներից մեկը փորձել է պատուհանի միջից հարվածել 7-ամյա երեխային:

Այսօր Քաջարանում բերման ենթարկված քաղաքացու վրա ակնհայտ բռնության հետքեր կային՝ հին-նոստալժիկ ժամանակների պես, երբ քաղմասում էնքան էին ծեծում ու խոշտանգում, որ մարդն իր վրա էր վերցնում Քենեդու սպանությունը, Դրեզդենի ռմբակոծությունն ու Վան Գոգի «Կակաչների» տրագիկ գողությունը:

Ու հիմա ոնց որ արդեն չեմ հիշում օր, երբ բռնության, ատելության ու թշամանքի կոչեր, սամասուդների ու վենդետաների թեժ լայֆեր, դեպքի վայրից օնլայն մարդաբոյեր չլինեն:

Հիմա ինչ՝ մենք ի՞նչ մոդելի պետություն ենք ուզում ունենալ ինքնադատաստանների և 3 միլիոն վարչապետերի հինավուրց օրրանում:

Տպավորություն է, որ շատ, ընդհուպ մոտենում ենք Բակունինի կոնցեպտին` պետության «ոչնչացման» և առանց պետության հասարակության ինքնակառավարմանը:

Կարճ ասած` անարխիային:

Ի դեպ, քաղաքական և իրավական ռազբորկաներում գոնե երեխաներին հանգիստ էին թողնում, որովհետև կար մի STOP, որից այն կողմ անգամ ամենադեգեներատը չէր անցնում: Քաղմասներում խոշտանգումների ինկվիզիցիոն ավանդույթները սկսել էինք մոռանալ ու ահա Քաջարանի ոստիկանությունում բռնության դեպք:

Էս անարխիան այլևս ականապատում է ողջ դաշտը: Արագ և ադեկվատ արձագանքներ են պետք թե՛ փաստաբան Տիրգան Աթանեսյանի և թե՛ քաջարանյան բռնարարքի մասով: Ի դեպ, քաջարանյան բռնարարքի դեպքում ոչ թե պիտի ծառայողական քննություն սկսել, այլ անհապաղ քրեական գործ պիտի հարուցել:

Ու, մեկ էլ շատ ապրեն Տիգրան Աթանեսյանի անչափահաս որդիները, որ իրենց տղամարդու պես պահեցին»,-գրել է Զոհրաբյանը։

կիսվել նյութով -