484 դիտում, 2020.05.24 22:01

Ցուցարարները հերքում են Արթուր Վանեցյանի, Միքայել Մինասյանի և Վահե Հակոբյանի կողմից ակցիայի ուղղորդումը

Ցուցարարները հերքում են Արթուր Վանեցյանի, Միքայել Մինասյանի և Վահե Հակոբյանի կողմից ակցիայի ուղղորդումը

Չնայած անձրևոտ եղանակին՝ Կապանում ցուցարարները շարունակում են հավաքված մնալ ոստիկանության բաժանմունքի մոտ:

Ցուցարարներից մեկը բարձրախոսով հայտարարեց, որ լուրեր են շրջանառվում, թե բողոքի ակցիայի հետևում կանգնած են ինչ-որ մարդիկ:

«Այս պահին մամուլով գնում են լուրեր, որ այս ամենը կազմակերպիչներ ունի: Տալիս են Վանեցյանի, Մինասյան Միքայելի, Հակոբյան Վահեի անուն ու ասում են, որ կոմբինատը ստիպում է իր աշխատակիցներին գալ և հավաքվել  ոստիկանության բաժանմունիք դիմաց: Ես խնդրում եմ ասեք՝ կա՞ արդյոք նման բան»:

Հարցին ի պատասխան՝ ակցիայի մասնակիցները բղավեցին.

«Ո՛չ: Ամո՛թ-ամո՛թ»: