432 դիտում, 2020.05.24 23:14

Բրիտանիայում COVID-19-ի զոհերի թիվը մեկ օրում ավելացել է 118-ով

Բրիտանիայում COVID-19-ի զոհերի թիվը մեկ օրում ավելացել է 118-ով

Մեծ Բրիտանիայում մեկ օրում կորոնավիրուսի զոհերի թիվը ավելացել է 118-ով՝ հասնելով 36 793-ի, հաստատված դեպքերի թիվն աճել է 2409-ով՝ հասնելով 259 559-ի: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը, հաղորդում է РИА Новости-ն։

Նախօրեին  Մեծ Բրիտանիայում մեկ օրում մահացածների թիվը կազմել է 282 մարդ, հիվանդության նոր դեպքեր՝ 2959:

ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 5,1 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 333 հազար մարդ:

կիսվել նյութով -