458 դիտում, 2020.05.24 23:02

Պարետի որոշմամբ՝ 24 ժամով արգելվել է որոշ տնտեսվարողների գործունեությունը

Պարետի որոշմամբ՝ 24 ժամով արգելվել է որոշ տնտեսվարողների գործունեությունը

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մայիսի 18-ի N 471-Ա, 472-Ա, N 473-Ա, N 474-Ա, 475-Ա, N 477-Ա և N 480-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի մայիսի 22-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) Ա/Ձ «Արթուր Հակոբյան», Արագածոտնի մարզ, գ. Ուջան (ՀՎՀՀ 54676214).

2) Ա/Ձ «Արամ Գասպարյան», Արարատի մարզ, գ. Արարատ Երևանյան խճ․1 (ՀՎՀՀ 70992236).

3) «Ֆուդթայմ գրին» ՍՊԸ, Արարատի մարզ, գ. Արարատ, Շիրազի 20 (ՀՎՀՀ 04234546).

4) Ա/Ձ «Հակոբ Մակարյան», Արարատի մարզ, գ. Ավշար, Երևան–Երասխ մայրուղի (ՀՎՀՀ46410483).

5) Ա/Ձ «Կամո Հարությունյան», Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Բաղրամյան 26 (ՀՎՀՀ 87390204).

6) «Գառնի տուն» ՍՊԸ, Կոտայքի մարզ, գ. Գառնի Մարզպետունի 8 (ՀՎՀՀ 00877674).

7) Ա/Ձ «Արա Ալեքսանյան», Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Միկոյան 8/4 (ՀՎՀՀ 76706464).

8) Ա/Ձ «Գրիգոր Ղազարյան», Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Երևանյան խճ. 7 (ՀՎՀՀ 16810822).

9) Ա/Ձ «Դավիթ Օհանյան», Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Մոմիկի 1/01 (ՀՎՀՀ 76828481). 

10) «Վարդանանք-1» ՓԲԸ, Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Երևանյան խճ 13 (ՀՎՀՀ08902069).

11) Ա/Ձ «Ռազմիկ Բուդաղյան», Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր համայնք, Երևանյան խճ. 14 (ՀՎՀՀ76825251).

12) Ա/Ձ «Գևորգ Գևորգյան», Արմավիրի մարզ, ք. Էջմիածին Բաղրամյան 14ա (ՀՎՀՀ 047052137).

13) Ա/Ձ «Ռոբերտ Ասատրյան», Արմավրի մարզ, ք․Էջմիածին Բաղրամյան 10/12 ՀՎՀՀ 52100173).

14) Ա/Ձ «Կարեն Կյուրեղյան», Արմավիրի մարզ, ք․Արմավիր Երևանյան 7/7.

15) Ա/Ձ «Սուրեն Մարտիրոսյան», Շիրակի մարզ, ք. Գյումրի, Գ.Նժդեհի 2/6 (ՀՎՀՀ 57341232).

16) Ա/Ձ «Եսթեր Վարդանյան», Շիրակի մարզ ք. Գյումրի, Աբովյան 246/1 (ՀՎՀՀ 86007619).

17) Ա/Ձ «Հովհաննես Սարգսյան», Շիրակի մարզ, ք.Գյումրի Մ.Ավետիսյան 15/3 (ՀՎՀՀ 57312959).

18) Ա/Ձ «Գագիկ Ադամյան», Շիրակի մարզ, գ. Քեթի 11/3 (ՀՎՀՀ 57252638).

19) «Ֆամիլիա» ՍՊԸ, ք. Երևան Ադոնց 6/1 (ՀՎՀՀ 00194938).

20) «Կրեդ» ՍՊԸ, ք. Երևան, Հալաբյան 65-4 (ՀՎՀՀ 01289176).

21) Ա/Ձ «Արսեն Մարգարյան», ք. Երևան, Ադոնց 6/1 (ՀՎՀՀ 35020186).

22)Ա/Ձ «Միքայել Երոյան», ք. Երևան, Ֆուչիկի 19/5 (ՀՎՀՀ 83147599).

23) Ա/Ձ «Հայկանուշ Սարգսյան», ք. Երևան, Մարգարյան 15/2 (ՀՎՀՀ 40031627).

24) Ա/Ձ «Դավիթ Ղազարյան», ք. Երևան, Բեկնազարյան 5/15 (ՀՎՀՀ 30935891):

2. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

կիսվել նյութով -