24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Մայիսի 24-ին` ժամը 18:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում` Շամպայն գինիների գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ «BMW» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ
Պարզվել է, որ Աճառյան փողոցում՝ բուսաբանական այգու մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռոման Մ․, ծնված 1986 թ․) բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկայում։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։