524 դիտում, 2020.05.24 20:55

Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու. Նիկոլ Փաշինյան

Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյբուքյան իր էջում գրել է.

«Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու։ Լինելու է չոր, օրինական ու ըստ անհրաժեշտության նաեւ կոշտ հակազդեցություն։

Սա եկեք արձանագրենք»։

Թե ո՞ւմ են հասցեագրված այս տողերը, վարչապետը չի մանրամասնել, սակայն հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Կապանի ոստիկանության շենքի մոտ են հավաքվել Քաջարանի մի խումբ բնակիչներ, նրանց է միացել նաև համայնքի ղեկավարը։ 
Ակցիայի մասնակիցները պահանջում են Երևան չտեղափոխել և ազատ արձակել ոստիկանության կողմից բերման ենթարկված, ապա ձերբակալված իրենց համաքաղաքացիներին։ 
 

կիսվել նյութով -