Կապանի ոստիկանության շենքի դիմաց հավաքված բազմաթիվ քաջարանցիներ, պահանջում են Երևան չտեղափոխել և ազատ արձակել ոստիկանություն բերման ենթարկված, ապա ձերբակալված իրենց համաքաղաքացիներին։ Քաջարան Համայնքի ղեկավար` Մանվել Փարամազյանը հանդիպեց նրանց հետ և հանդես եկավ ելույթով։
Իսկ ավելի վաղ ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Մանվել Փարամազյանի և նրա մերձավորների բնակարաններում։ Ցուցարարները քաղաքապետին ծափահարություններով ընդունեցին։ Նա ասաց. «Մենք այսօր ականատես եղանք ձերբակալությունների և անհիմն բռնությունների։ Սա ի՞նչ է նշանակում, ո՞նց կարելի է ինձ նման քաղաքացուն պառկեցնել գետնին, ծեծել։ Դա ի՞նչ է նշանակում, ո՞վ կարող է գնահատական տալ, ի՞նչ ծառայողական քննություն։ Ծեծել ու ասել ծառայողական քննություն, շփոթվել ենք, սա ի՞նչ է նշանակում։ Մի՞թե սա է այս հեղափոխության արժեքը»։ Մանվել Փարմազյանը հավալեց, որ իրենք դեմ են բռնություններին, և հավաքված ժողովրդի պահանջը արդարացի է. «Ինչո՞ւ պետք է մեր քաղաքացիներին տեղափոխեն քաղաք Երևան։ Մի՞թե այստեղ չկա քննություն։ Մի՞թե չկա քննական մարմին, այս ի՞նչ է բա։ Ո՞վ կարող է սրան բացատրություն տալ»։