Իրանի հարավ-արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը հասել է 16-ի: Այս մասին հաղորդում է երկրի շտապ օգնության ծառայությունը:
«Մեկ մարդու տեղում օգնություն է ցուցաբերվել, եւս 15 մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոններ»,-ասված է շտապ օգնության կայքում տեղադրված հաղորդագրությունում։
Բուժծառայություններից հաղորդում են, որ բոլոր տուժածները վախենալով երկրաշարժից փախուստի են դիմել և ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։
Հիշեցնենք, Իրանի հարավարևմտյան մասում տեղի է ունեցել 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: