կարևոր
1848 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-24 18:48

Կապանի ոստիկանության տարածք է եկել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը

Կապանի ոստիկանության տարածք է եկել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, ով հավաքվածներին դիմելով նախ ասաց, որ համաձայն չէ նրանց պնդումների հետ, թե կատարվողը քաղաքական հետապնդում է: Նրա խոսքով՝ ձերբակալություններն իրավական հարթությունում են:

Մարզպետը նաև նշեց, որ քանի որ գործը հարուցված է Երևանում, ապա ձերբակալվածներին պետք է տեղափոխեն Երևան: Միևնույն ժամանակ, որպես մարզպետ՝ Պողոսյանը հայտնել է, որ անտեղի որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու:

«Ոչ մեկս չի ուզում օգտագործվել որպես գործիք այս ամենում, գործի քննության ընթացքում շատ բան պարզվելու է»,- ասաց նա:

Ցուցարարներից մեկը դժգոհեց, որ Հունան Պողոսյանը չի փորձում պաշտպանել իրենց: 

 

Տեսանյութը՝ Армине Арутюнян ֆեյսբուքյան էջից