ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 23 հազար նոր դեպք է գրանցվել, ավելի քան 1,2 հազար մարդ մահացել է։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն, ներկայացնելով Ջոնս Հոպկինս համալսարանի տվյալները։
Համալսարանի տվյալների համաձայն՝ վերջին մեկ օրում ԱՄՆ-ում գրանցվել է վարակման 23 790 նոր դեպք, մեկ օր առաջ այդ ցուցանիշը կազմել է 25 294:
ԱՄՆ-ում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 1277 մարդ, նախօրեին հաղորդվել է 1263 մահացածների մասին: Ապաքինվածների թիվը՝ 350 հազար է։