կարևոր
1689 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-24 17:29

ԱՄՆ-ից ՀՀ քաղաքացիների հերթական խումբը վերադարձավ Հայաստան

Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից  տեղեկացնում են, որ մայիսի 24-ին ԱՄՆ-ից ՀՀ քաղաքացիների՝ 52 անձից կազմված հերթական խումբն է վերադարձել Հայաստան։ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ համագործակցաբար հյուպատոս Դավիթ Միրզախանյանն Ամստերդամի օդանավակայանում դիմավորել և անհրաժեշտ աջակցություն է տրամադրել վերջիններին։