կարևոր
571 դիտում, 10 ամիս առաջ --> 2020-05-24 16:17

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք

Մայիսի 24-ին տվյալներով Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք, 13 վարակված առողջացել է: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով Թբիլիսիի վարակաբանական կլինիկայի տնօրեն Մարինա Էզուգբայային:

«Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 730 դեպք վարակվածներից 522-ը առողջացել է: Այսօր Վրաստանում կորոնավիրուսից շարունակում է բուժում ստանալ 196 հիվանդ»,-ասել է Էզուգբայաբ:

Վրաստանում կորոնավիրուսով վարակման հետևանքով գրանցվել է մահվան 12 դեպք: