կարևոր
1099 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-24 14:49

Նեթանյահուին կդատեն կոռուպցիայի մեղադրանքով

Նեթանյահուին կդատեն կոռուպցիայի մեղադրանքով

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կդատեն կոռուպցիայի մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը:

Ինքը` Նեթանյահուն բոլոր մեղադրանքները ժխտում է, ինչպես նաև մերժում է հակառակորդների` հրաժարական տալու առաջարկը, ընդամենը մեկ շաբաթ առաջ նա երդվել է` ազգային միասնության կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելիս: Նա մեղադրանքները բնորոշում է որպես «վհուկների որս»` կազմակերպված քաղաքական հակառակորդների կողմից:

Նեթանյահուն պետք է մասնակցի առաջին դատական լսմանը, որը տեղի է ունենալու Երուսաղեմի շրջանային դատարանում: Նրան մեղադրում են 3 գործերով, որոնք անվանված են «1000» «2000» և «4000» գործեր:

Գործ «1000»-ով վարչապետը մեղադրվում է մեքենայությունների և վստահության չարաշահման համար. նրան մեղադրում են գործարարներին ծառայություններ մատուցելու դիմաց կաշառք` գլխավորապես սիգարներ և շամպայն ստանալու համար:

Գործ 2000-ով նա կրկին մեղադրվում է մեքենայությունների և վստահությունը չարաշահելու համար. այս գործքով մեղադրանքը կայանում է նրանում, որ Իսրայելի վարչապետը, ըստ մեղադրող կողմի առաջարկել է իսրայելական Yediot Ahronot պարբերականի տարածքը բարելավել` փոխարենը պահանջելով իր մասին դրական  լուսաբանումներ տալ:

Գործ 4000-ով Նեթանյահուն մեղադրվում է կաշառքի, մեքենայությունների և վստահության չարաշահման համար. Ենթադրյալ հանցագործության ընթացքում Նեթանյահուն զբաղեցրել է վարչապետի և կապի նախարարի պաշտոնները, մեղադրվում է «Բեզեք» լրատվական կայքի դրական լուսաբանման դիմաց հեռահաղորդակցական հսկա Բեզեքի հսկիչ բաժնետեր Շաուլ Ելովիչին նպաստավոր կարգավորիչ որոշումներ առաջարկելու համար:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Իսրայելում ստորագրվել է միասնականն կառավարություն ստեղծելու մասին համաձայնագիր: