կարևոր
1328 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-24 12:33

Վատիկանում՝ հունիսի 1-ից, կբացվեն թանգարանները

Վատիկանում՝ հունիսի 1-ից, կբացվեն թանգարանները

Վատիկանի թանգարանները, շուրջ երեք ամսյա ընդմիջումից հետո,  հունիսի 1-ից կբացվեն այցելուների համար։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

Ինչպես Իտալիայի, այնպես էլ  Վատիկանի տարածքում գտնվող բոլոր թանգարանները կձեռնարկեն սոցիալական հեռավորության եւ հիգիենայի պահպանման խիստ միջոցներ: Մուտքի մոտ այցելուները կջերմաչափվեն և եթե  ջերմությունը, բարձր է 37,5-ից, ապա այցելուի մուտքը չի թույլատրվի թանգարան։

Այցելուները նաև պետք է պարտադիր դիմակներ կրեն թանգարաններում գտնվելու ամբողջ ընթացքում և միմիյանց միջև հեռավորություն պահպանեն առնվազն մեկ մետր։ Թանգարանների ներսում բժշկական հերթապահության կսահմանվի։

 Ի դեպ նշենք, որ  մուտքը հնարավոր կլինի միայն առցանց տոմսերի միջոցով։