կարևոր
1215 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-24 12:43

Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունը պաշտոնապես կվերսկսվի հունիսին

Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունը պաշտոնապես կվերսկսվի հունիսին

Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունը պաշտոնապես կվերսկսվի հունիսի 3-ին։ Այս մասին գրում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընդհատված առաջնության առաջիկա տուրը կշարունակվի հունիսի 3-7-ին:  Մինչ առաջնության ընդհատումը մրցաշարային աղյուսակի առաջատարը «Պորտու»-ն էր 60 միավորով: Երկրորդ տեղում «Բենֆիկա»-ն է․ եռյակը եզրափակում է «Բրագա»-ն:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մարտ ամսից դադարեցվել են եվրոպական մի շարք առաջատար երկրների առաջնությունները, բացառությամբ Բելառուսի առաջնության: Մինչ այս վաղաժամ ավարտվել են Մեքսիկայի Արգենտինայի, Շոտլանդիայի Բելգիայի և Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունները: