կարևոր
766 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-24 10:35

Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Մայիսի 23-ին` ժամը 16:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խարբերդի ամառանոցների թիվ 11 փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է վագոն-տնակ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։20-ին, մարվել՝ 17։30-ին։ Վագոն-տնակն (մոտ 20 քմ) ամբողջությամբ այրվել է։